Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Արցախի հայությունը վերակառուցել է իր երկիրը միայն ժողովրդավարության սկզբունքների հիման վրա. Բակո Սահակյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախյան ազատագրական շարժման շնորհիվ Արցախի հայությունը կարողացել է ազատվել գերությունից` վերակառուցելով իր կյանքն ու կառուցելով երկիրը միայն ու միայն ժողովրդավարության սկզբունքների հիման վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանն ասել է Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը:

«Մենք հազարամյակների ընթացքում առաջնորդվել ենք միայն ու միայն ժողովրդավարության արժեքներով, գործադրել ենք ջանքեր ժողովրդավար երկիր կառուցելու համար: Այս ամենը տարիների ընթացքում արձանագրվել է միջազգային հասարակության կողմից: Մենք արժանացել ենք տարբեր երկրների և առաքելություն իրականացնող խմբերի բարձր գնահատականների: Սակայն գերությունից ձերբազատման այդ տարիներին այս աշխատանքները իրականացրել և շարունակում ենք իրականացնել՝ մի ձեռքում ունենալով զենք, մյուսում` հաց ստեղծելու համար գյուղատնտեսական գործիք»,- նշել է Արցախի Նախագահը:

Անդրադառանալով ղարաբաղյան հիմնախնդրի ծագման հարցին` Սահակյանը նշել է, որ չի համաձայնվում բոլոր նրանց հետ, ովքեր խնդրին միայն տարածաշրջանային բնորոշում են տալիս: «ԼՂ հիմնախնդիրը ծնվել է մեկ դար առաջ` աշխարհաքաղաքական զարգացումների շրջանում, երբ տեղի էր ունենում Առաջին համաշխարհային պատերազմը: Այդ պատմական ժամանակաշրջանում տեղի ունեցավ ևս մի ողբերգական իրադարձություն. Օսմանյան կայսրության կողմից ոչնչացվեց հայ ժողովրդի 1,5 միլիոն զավակ, տեղահանվեցին հարյուր հազարավոր մեր հայրենակիցներ: Եվ այդ ողբերգություններին գումարվեց ևս մեկ. մեր հայրենիքը մասնատվեց և 1921 թվականին մեր հայրենիքի մի մասը հայտնվեց մեզ համար խորթ երկրի` այն ժամանակ հանկարծակի ծագած Ադրբեջան անունով հանրապետության կազմում»,- նշել է Նախագահը: Բակո Սահակյանն ընդգծել է, որ արցախահայությունը երբեք չի համակերպվել այդ բռնի ու անօրինական որոշման հետ: «Երկար տարիներ մենք շատ ջանքեր ենք գործադրել` վերականգնելու պատմական արդարությունը: Սակայն դա մեզ չէր հաջողվել, մինչև 1988 թվականի ազգային-ազատագրական շարժումը»,- ասել է Արցախի Հանրապետության ղեկավարը:

Նա իր և Արցախի ժողովրդի անունից խորին շնորհակալություն է հայտնել տեղական և օտարերկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչներին ողջ աշխարհին հավաստի տեղեկատվություն հաղորդելու համար:

Փոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագրում. «Փաստ»Փաշինյանը չի կարող խոչընդոտել ազգային միասնությանը․ «Ուժեղ Հայաստան» Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկին Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Անկարայում ձերբակալվել է Ռուսաստանի 34 քաղաքացի Արտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Պետդումայում նշել են Պուտինի դերը հասարակությունը պառակտելու փորձերին հակազդելու գործում Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար Ղազարյան«Բարսելոնա»-ն հայտարարություն է տարածել Ռոդրիի վերաբերյալ Ռեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ն և Վենեսուելան բանակցում են երկրում ամերիկացի զինվորականների տեղակայման շուրջ․ NYT