Հայաստանին մատակարարվող ռուսական գազի սակագինը խորանարդ մետրի համար կկազմի 150 դոլար
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՌուսաստանից Հայաստանին մատակարարվող գազի մեկ խորանարդ մետրի սակագինը սահմանին ներկայիս 165 դոլարի փոխարեն կնվազեցվի մինչեւ 150 դոլար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Անդրադառնալով սպառողների համար գազի սակագնի նվազեցման մասին հարցին՝ ՀՀ վարչապետը նշեց. «Այդ հարցը կքննարկի և որոշում կկայացվի»:
Մեդվեդևի հետ հանդիպումից հետո հայտարարության ժամանակ վարչապետը նշել էր, որ քննարկել են Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման գնի իջեցման հարցը, որի շուրջ փոխադարձ համաձայնությունն ամրագրվեց համապատասխան փաստաթղթերի ստորագրմամբ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



