Երիտասարդ հայ ֆուտբոլիստը նորամուտ է նշել Ուկրաինայում
ՍՊՈՐՏ18-ամյա ֆուտբոլիստ Արթուր Դանիելյանի խաղից գլխավոր մարզիչը գոհ է: «Արմենպրես»-ը, վկայակոչելով ուկրաինական «Ստալ» ակումբի պաշտոնական կայքին, հայտնում է, որ Ուկրաինայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ փուլի «Դնեպր»-«Ստալ» հանդիպմանը փոխարինման դուրս եկած, Հայաստանի ֆուտբոլի Մ17 տարեկանների հավաքականի կամում մրցելույթներ ունեցած պաշտպան Դանիելյանի խաղը լավ տպավորություն է թողել «Ստալի» գլխավոր մարզչի վրա:
«Դանիելյանը, ով նորամուտ նշեց բավականին ուժեղ մրցակցի դեմ խաղում, իրեն վատ չդրսևորեց: Խոստումնալից երիտասարդ է»,- ասել է «Ստալի» հոլանդացի գլխավոր մարզիչ Էրիխ վան դեր Միերը:
Ուկրաինայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում հյուրընկալվողի կարգավիճակում հանդես եկած «Ստալը» պարտվել է 1-4 հաշվով՝ դուրս մնալով մրցաշարից: Բացի երիտասարդ Դանիելյանից, «Ստալի» կազմում հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի թեկնածուներ Գոռ Մալաքյանը, ով ամբողջական հանդիպում է անցկացրել, և Էդգար Մալաքյանը: Վերջինս փոխարինվել է հանդիպման 76-րդ րոպեին: