Հայաստանում չափազանց լուրջ ու բեկումնային պրոցեսների հավանականություն կա Արցախյան հիմնախնդրի հետ կապված
ԲԼՈԳԴավիթ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հայաստանում չափազանց լուրջ ու բեկումնային պրոցեսների հավանականություն կա Արցախյան հիմնախնդրի հետ կապված: Վերջին օրերին Ուորլիքի ու Լավրովի արած հայտարարությունները՝ «օկուպացված տարածքներից հայկական զորքերի դուրս բերման մասին», հենց դրա մասին ահազանգ կարելի է դիտարկել: ՀՀ իշխանությունների վրա (ճնշումը ոչ պակաս կա նաև Ադրբեջանի իշխանությունների վրա) դրսի ճնշումը ակնհայտ է, իսկ ամենահավանական սցենարի դեպքում ներսում սարսափելի մեծ ընդվզում կլինի: Չեմ պատկերացնում, որ մեր ժողովուրդը կհամաձայնվի փոխզիջումային տարբերակին:
Այդ տարբերակին գնացող իշխանությունը (անկախ լեգիտիմության աստիճանից) կվտանգի իր գոյությունը և ի վերջո կկորցնի այն: Միգուցե հենց իշխանության կորուստը կլինի միակ փրկությունը ստեղծված իրավիճակում: Իսկ այդ դեպքում ո՞վ կվերցնի իշխանությունը ... որ ուժը կամ ուժերը կգան իշխանության այդ դեպքում: Դժվար է ասել ... Ամեն դեպքում Արցախյան հիմնախդրի հետ կապված Հայաստանի ներքաղաքական կյանքում շատ լուրջ ու բեկումնային պրոցեսների մեծ հավանականություն կա: