Երևան, 23.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ստորագրվել են հայ-ռուսական համագործակցության խորացմանն ուղղված մի շարք փաստաթղթեր

ՔԱՂԱՔԱԿԱՆ

 ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի ներկայությամբ ապրիլի 7-ին ՀՀ կառավարությունում ստորագրվել են հայ-ռուսական համագործակցության օրակարգին վերաբերող մի շարք համաձայնագրեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ստորագրվել է  համաձայնագիր ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման ոլորտում համագործակցության մասին: Փաստաթուղթն ստորագրել են ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը և ՌԴ «Ռոսկոսմոս» տիեզերական գործունեության պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Իգոր Կոմարովը:

ՀՀ քաղաքաշինության նախարարության և ՌԴ շինարարության և բնակ-կոմունալ տնտեսության նախարարության միջև ստորագրվել է քաղաքաշինության, ճարտարապետության, շինարարության, բնակարանային քաղաքականության և բնակ-կոմունալ տնտեսության բնագավառներում համագործակցության համաձայնագիր: Փաստաթուղթը ստորագրել են  ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը և ՌԴ քաղաքաշինության և բնակ-կոմունալ տնտեսության նախարար Միխայիլ Մենը:

ՀՀ առողջապահության նախարարության և ՌԴ սպառողների պաշտպանության և սոցիալական ապահովության իրավունքների վերահսկողության դաշնային ծառայության միջև միջազգային բժշկասանիտարական կանոնների իրագործման բնագավառում համագործակցության մասին համաձայնագիրը ստորագրել են ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը և ՌԴ սպառողների պաշտպանության և սոցիալական ապահովության իրավունքների վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար Աննա Պոպովան:

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը և  ՌԴ էկոլոգիայի և շրջակա միջավայրի նախարար Սերգեյ Դոնսկոյը ստորագրել են երկու գերատեսչությունների միջև շրջակա միջավայրի պահպանության բնագավառում համագործակցության մասին հուշագիր:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՌԴ տնտեսական զարգացման նախարարության միջև կնքվել է համագործակցության և փոխըմբռնման մասին համաձայնագիր, որը ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը և ՌԴ տնտեսական զարգացման նախարարի 1-ին տեղակալ Ալեքսեյ Լիխաչովը:

Ստորագրվել է նաև ՀՀ Արմավիրի մարզպետարանի և ՌԴ Վոլոգդայի մարզի  կառավարության միջև առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար համագործակցության մասին համաձայնագիր, որը ստորագրել են Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը և Վոլոգդայի նահանգապետ Օլեգ Կուվշիննիկովը:

Երկկողմ համագործակցության համաձայնագիր են ստորագրել Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն ԱՓԲԸ գործադիր տնօրեն Վազգեն Աբգարյանը և Արտահանման վարկերի և ներդրումների ապահովագրության ռուսական գործակալություն ԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Տյուպանովը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ և «Գազպրոմ էկսպորտ» ՍՊԸ միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի մատակարարման 2013 թվականի դեկտեմբերի 2-ի  N 02-13-04 պայմանագրին կից  լրացում կատարելու փաստաթուղթը ստորագրել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը և «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը:

Ստորագրվել են ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի  2-ի Համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին և ՀՀ և ՌԴ կառավարությունների  միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունները: Փաստաթղթերը ստորագրել են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լև ոն Յոլյանը և ՌԴ էներգետիկայի նախարարի տեղակալ Անատոլի Յանովսկին: 

Կանգնեցնե´նք հետընթացը․ այսուհետև` միայն առա´ջ․ «Մեր ձևով»Սպանդանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է Հայտնաբերվել է թմրամիջոց իրացնող 25-ամյա երիտասարդը. նախաձեռնվել է քրեական վարույթ 21-ամյա վարորդը «Volkswagen Rabbit»-ով բախվել է բետոնե արգելապատնեշներին, ինչի հետևանքով ավտոմեքենայի շարժիչը պոկվել և շպրտվել է․ կա վիրավոր Խաղաղություն առանց իրավական ուժի․ ինչո՞ւ է Փաշինյանը հանրությանը ներկայացնում քաղաքական իմիտացիա«Բարուրի» և «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի համագործակցությունը՝ հանուն հայկական երաժշտության տարածմանՄենք կշրջենք պարտությունների անիվը․ Նարեկ Կարապետյան Նկատե՞լ եք, որ ադրբեջանական գործակալ մեր երկրում չեն բռնում, չկա՞ն, պրծա՞ն․ Նարեկ Կարապետյան Երկրում պետական համակարգը կանգնած է. չի աշխատում. Նարեկ Կարապետյան «Մեր ձևով» շարժման վարչապետի թեկնածուն հայտնի կլինի տարեսկզբին. Կարապետյան Պետք է ուժեղ ղեկավար, իսկ ուժեղը գոռացողը չի, աղմկողը չի, վիրավորողը չի. Նարեկ Կարապետյան Ողջ աշխարհում ընդդիմությունն է նավակը ճոճում, Հայաստանում դա իշխանությունն է անում. Նարեկ Կարապետյան ՀԷՑ-ի հետ կապված կա միջազգային դատարանի որոշում, որը պետության ղեկավարի ցանկությունով չի կատարվում․ Նարեկ Կարապետյան «Մեր ձևով» շարժումը հույս է արթնացրել հասարակության մոտ (տեսանյութ) Խնայել հանուն երազանքի իրականացման. Կոնվերս Բանկի և Գլոբբինգի առաջարկը «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի ասուլիսըԵղանակն առաջիկա օրերինՅունիբանկը ժամկետից շուտ տեղաբաշխեց անժամկետ պարտատոմսերի երրորդ թողարկումըԱղքատությունը կարող է հաղթահարել մարդ, ով հաջողել է տնտեսության մեջ. Նարեկ Կարապետյան Այնպիսի ղեկավար է մեզ պետք, որ ներսում լինի քահանա, դրսում՝ գիտեք ինչ. Նարեկ Կարապետյան Մեր օրակարգը կառուցված է Հայաստանի ճակատագիրը որոշող 4 առանցքների շուրջ. Ալիկ Ալեքսանյան Կարո՞ղ է երկիրը լինել ուժեղ, երբ նրա մարզերը թուլացած են. Ռուբեն Մխիթարյան Մեր կարևոր առաքելությունը՝ մարդկանց հուսախաբ չանելն է․ Սամվել Կարապետյանի ուղերձը Գերեվարված Վագիֆ Խաչատրյանը հոսպիտալացվել է Ընդունվել է մայրաքաղաքի 2026 թ․ բյուջեն Ադրբեջանից նավթ գնելով Հայաստանը ֆինանսավորում է հակառակորդի բանակը․ Արմեն ՄանվելյանՊետական համակարգի իրական բարեփոխումներ չկան․ Ավետիք ՔերոբյանՇախմատի աշխարհի չեմպիոն Գարի Կասպարովը հեռակա կարգով ձերբակալվել է Երևանում 41-ամյա տղամարդը դանակահարել է հարազատ եղբորը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Պնդում եմ՝ ընտրություններով հնարավոր է փոխել իշխանությունը. Էդմոն Մարուքյան 2025թ. ԶՊՄԿ-ի համար առաջընթացի տարի էրՃշմարտության գինն այսօր հալածանքն է․ Հովհաննես ԻշխանյանԲոյկոտե´նք և թույլ չտա´նք, որ ադրբեջանական բենզինը վերածվի մեր դեմ ուղղված հրանոթների. «ՀայաՔվե» Մահացել է Կարեն Հովհաննիսյանի հայրը․ դերասանը գրառում է արելԶոհված կամ անհետ կորած զինվորի ծնողին չեն ասում, որ գնա իր մյուս զավակներով զբաղվի. Արշակ ԿարապետյանԱդրբեջանական բենզինը կէժանացնի՞ վառելիքի գներըԿրթաթոշակ 100 արցախցի ուսանողի՝ IDBank-ի «Կողք կողքի» ծրագրի շրջանակում Փաշինյանը խուսափել է հարյուրավոր հայերի հետ եկեղեցում հանդիպելուցՈւղիղ հեռարձակում. «Մեր Ձևով» շարժման 2025 թվականի հաշվետու ժողով Առեղծվածային ու ողբերգական դեպք ԳյումրիումՓաշինյանն անձամբ է գլխավորելու Մայր Աթոռի դեմ գրոհը Ամփոփվեցին Junius ֆինանսական գրագիտության երկրորդ մրցույթի արդյունքներըՓաշինյանը մերժել է ռուսական մասնակցությունը «Թրամփի ուղուն» Կոնվերս Բանկը Visa Intelligence Award մրցանակակիրն էԱմիօ բանկի շահույթի աճի միջին տարեկան տեմպը՝ ավելի քան 150% Ամփոփեք տարին մեկ բառով. «Մեր ձևով» ժողովրդական շարժումԻ՞նչ է պետք իմանալ տոներին ընդառաջԻսպանակա՞ն, պորտուգալակա՞ն, թե՞ իտալական.բացառիկ խմիչք, որ հարմար չէ երկարատև հնեցման. «Փաստ»Էնրիկե Իգլեսիասն ու Աննա Կուռնիկովան չորրորդ անգամ ծնողներ են դարձել Միքայել Սրբազանը զրկվել է կիրակնօրյա պատարագին մասնակցելու և Սուրբ Հաղորդություն ստանալու հնարավորությունից՝ նույնիսկ հիվանդանոցային պայմաններում. Թագուհի Թովմասյան