Զինյալները քիմիական զենք են կիրառել Հալեպում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայի Հալեպ քաղաքի Շեյխ Մակսուդի շրջանի գնդակոծման ընթացքում օգտագործվել Է քիմիական զենք, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Aryen Haber-ին: Դրա հետեւանքով չորս մարդ թունավորման նշաններով տեղափոխվել Է հիվանդանոց: Բժիշկները վկայում են, որ կիրառվել Է քլոր:
Հալեպում քրդական աշխարհազորի հետ ընդհարումների ժամանակ արգելված զենքի կիրառման պատասխանատվությունն ստանձնել Է «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումը: Համապատասխան հրամանը, ՌԻԱ Նովոստիի տվյալներով՝ տվել Է բրիգադային պարագլուխներից մեկը:
Ապրիլի 6-ին հաղորդվել Էր, որ Շեյխ Մակսուդ թաղամասում «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալները հարվածներ են հասցրել ինքնապաշտպանության քրդական ջոկատներին: Գնդակոծումների հետեւանքով զոհվել Է 18 խաղաղ բնակիչ, որոնց թվում՝ երեխաներ, ինչպես նաեւ ինքնապաշտպանության քրդական ջոկատների 11 մարտիկներ:
Օդային հետախուզումից եւ թիրախների ստույգ կոորդինատների որոշումից հետո Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռները հարվածներ են հասցրել ահաբեկիչների դիրքերին:



