Երևան, 28.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կոնգրեսականները կոչ են արել Օբամային զրոյացնել ռազմական օգնությունն Ադրբեջանին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախումբը կոչ է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային զրոյացնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից, հայտարարությունը ստորագրել են հայկական հարցերի հանձնախմբի համանախագահներ հանրապետական Ռոբերտ Դոլը և դեմոկրատ Ֆրենկ Փալոունը: Նամակում կոչ է արվում հստակորեն դատապարտել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունները, դադարեցնել ԱՄՆ ռազմական օգնությունը Ադրբեջանին և անհապաղ օժանդակություն տրամադրել Լեռնային Ղարաբաղին: Կոնգրեսականները նաև կոչ են արել ԱՄՆ նախագահին պետական դեպարտամենտից փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ` գնահատելու համար ադրբեջանական ագրեսիայի արդյունքում Արցախի բնակչության կրած վնասները:

«Ադրբեջանի հարձակումները ցույց են տալիս նախագահ Ալիևի քայքայիչ ագրեսիայի տեսակը, որն ուղեկցվում է պատերազմի վերսկսման սպառնալիքներով, հակահայկական ատելության խթանմամբ և Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության թիրախավորմամբ: Այս հարձակումները ցույց են տալիս նաև Ալիևի երազանքը` գործել միջազգային անպատժելիության մեջ, որն էլ դրսևորվեց Ձեր վարչակազմի կողմից աջակցություն ստացած և շատ անհրաժեշտ Ռոյս-Էնգել առաջարկների մերժմամբ»,- նշված է նամակում:

Նույնատիպ բովանդակությամբ և Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության դադարեցման կոչով կոնգրեսականները մեկ այլ նամակ էլ հղել են Կոնգրեսի արտաքին հատկացումների հանձնաժողովի համանախագահներ Քեյ Գրենգերին և Նիտա Լոուիին:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին Մարտունու ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա ՎաղինակԳրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են: Ավելի ուշ Ստեփանակերտի հիվանդանոց են տեղափոխվել ևս չորս վիրավոր քաղաքացիական անձինք:

Իսկ ապրիլի 3-ին հայտնի դարձավ, որ Թալիշում նախօրեին ադրբեջանցիները գազանաբար գնդակահարել, խոշտանգել ու խեղել են երեք խաղաղ բնակիչների: Հայկական կողմը 36 կորուստունի, 21 զինծառայող անհայտ կորած է, 122 մարդ` վիրավոր: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ժամանակին և արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել իրավիճակը վերցնել վերահսկողության տակ և զգալի կորուստներ պատճառել հակառակորդին. ապրիլի 1-5-ը տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է ավելի քան 300 կորուստ (որոշ տեղեկություններով` զոհերի ու վիրավորների թիվը նշվում է 2000), ոչնչացվել է 24 տանկ, 3 հետևակի մարտական մեքենա, 1 ինժեներական տեխնիկա, 2 ուղղաթիռ, 8 անօդաչու սարք, 1 ՄՄ21 ռեակտիվ հրետանու մարտական մեքենա:

Ապրիլի 5-ին՝ ժամը 12:00-ին, շփման գծում դադարեցվել է կրակը` Հայաստանի և Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի` Մոսկվայում ձեռք բերած պայմանավորվածության համաձայն:

Արևմուտքը կորցնում է առաջատար դիրքերն աշխարհում. Պուտին Ակնհայտ անհամապատասխան «կոստյումի» ամենահավանական ծանր հեռանկարները . «Փաստ»Սոֆթ Կոնստրակտը «Career City Fest 2K26» ցուցահանդեսին ներկայացրել է մասնագիտական նոր հնարավորություններ«Թրամփի ճանապարհն» ընկել է Իրանի գերության մեջ. «Փաստ»Գագաթնաժողովն ու ընտրությունները. արտաքին ցուցադրության և ներքին իրականության խաչմերուկում Պետք է տեր կանգնենք մեր ազգային իրավունքներին ոչ միայն խոսքով, այլև գործով․ Արսեն ԳրիգորյանԵրբ Փաշինյանը զոհաբերում է Հայաստանը հանուն իր անձի, Արթուր Ավանեսյանը զոհաբերում է իր կյանքը` հանուն Հայաստանի քաղաքացիների. Ուժեղ ՀայաստանՍա մեր երկիրն է, և մենք ենք այն փոխելու. միասին՝ քայլ առ քայլ, կառուցելու ենք արժանապատիվ ու բարգավաճ Հայաստան. Գագիկ Ծառուկյան«Մա՛մ, իրենց մնա իրենց հրադադարը, այնքան ընկերներ ու հրամանատարներ ենք կորցրել». կրտսեր սերժանտ Արամ Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Մատաղիսում. «Փաստ»«Ուժեղ Հայաստան»-ի աճող ազդեցությունն ու քաղաքական հաշվարկները՝ ընտրություններից առաջ Հանրայինում «չներեցին». Լուսինե Թովմասյանի հեռացումը՝ աղմկահարույց համերգի ստվերումԶբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց տվյալները կմեկտեղվեն շտեմարանում. նախագիծ. «Փաստ»Զելենսկու այցի հնարավոր հետևանքները. Վահե Հովհաննիսյան Անհրաժեշտ է ոչ թե հպատակության պատրանք ստեղծող «խաղաղություն», այլ արժանապատիվ և ազգակենտրոն դիրքորոշում. «Փաստ»Փոխեք փողերի գույնը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչու Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալում մնացած պատմություն չէ, և ինչ է մեզ պետք անել, որպեսզի այն այլևս երբեք չկրկնվի. Չալաբյան«Այս մարդը ուզում է սրբագրել մեր պատմությունը, ազգային հիշողությունը հանել ապագա սերունդների գենետիկ կոդից». «Փաստ»Հորոսկոպի 4 նշան, որոնք այս տարի կվերամիավորվել նախկին սիրո հետԱղոթք ռազմական հերթապահության ժամանակ Գլխավոր հարվածային թիրախը՝ ազգային ու հոգևոր բոլոր արժեքները. «Փաստ»Երբ «քաղաքացու օրը» կապ չունի քաղաքացու հետ. «Փաստ»Ի՞նչ պատճառով է աշխատանքից ազատվել Լուսինե Թովմասյանը. «Փաստ»Շոշափելի «վայրիվերումներ» խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»Համերգ դիտողը դեռ կողմնորոշված էլեկտորատ չէ. «Փաստ»Գործարկվել է նոր չվերթ Ակտաու-Երևան-Ակտաու ուղղությամբ Հայ մարզիկները 23 ոսկե մեդալ են նվաճել Կիոկուշին կարատեի Աշխարհի գավաթի խաղարկությունում Վարչապետական գզվրտոց և վիրտուալ շտաբներ. Լուսավոր Հայաստանի նոր մարտավարությունը. Էդմոն ՄարուքյանՄակրոնը մտադիր է Իրանի հետ քննարկել Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնման հարցը Լիբանանը հայտարարել է Իսրայելի հետ պատերազմական վիճակը դադարեցնելու իր ցանկության մասին Ապրիլի 28-ին և 29-ին գազ չի լինելու․ հասցեներ Մերցը չի հավատում, որ ԱՄՆ-ը կկարողանա արագորեն դադարեցնել Իրանի դեմ իր ռազմական գործողությունը Կիևին 20-25 տարի կպահանջվի ԵՄ օգնությամբ հզոր տնտեսություն կառուցելու համար. Եվրահանձնաժողով Հայաստանը վրացական ոգելից խմիչքների արտահանման խոշորագույն շուկաներից մեկն է Ամերիկացին խաբեության զոհ է դարձել՝ մեքենա գնելիս կորցնելով ավելի քան 77 հազար դոլար Ի՞նչ են անում ադրբեջանական իշխանություններին հաղթած հերոսներին ներկայիս իշխանությունները՝ ձերբակալում են. Գոհար Մելոյան«Հարսնաքար»-ի մոտ բախվել են «BMW X5»-ը, «Tesla»-ն և «Toyota»-ն․ 3 վիրավորներից «Toyota»-ի վարորդը գիտակցության չգալով մահացել է Աշխատատեղ ստեղծելու խնդիր կար և առաջնահերթ ուշադրություն դարձրեցինք այն ոլորտների վրա, որոնք մեզ մոտ ավանդաբար զարգացած են եղել՝ ոսկերչությունն ու գորգագործությունը. Ռոբերտ Քոչարյան«Հայբուսակ»-ի ռեկտոր Սուրեն Հարությունյանը մահացել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Իրանը պատրաստվում է օրենք ընդունել Հորմուզի նեղուցով անցման նոր ընթացակարգերի վերաբերյալ Մեսսին միակ ֆուտբոլիստն է, որից ես իսկապես վախեցել եմ․ Շչեսնի Տուրիզմը չի կարող զարգանալ, եթե չունես նորմալ հյուրանոցներ և օդանավակայանդ խայտառակ վիճակում է. Ռոբերտ ՔոչարյանՁյուն, կարկուտ․ ի՞նչ եղանակ սպասել ապրիլի 28-ից մայիսի 2-ը Թրամփը խորհրդակցություն կանցկացնի Իրանի հարցով Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետը հանդիպում է ունեցել Թուրքիայի բանակի ցամաքային զորքերի հրամանատարի հետ Իմ նախագահության տարիներին տնտեսական զարգացման տեմպերով Հայաստանն աշխարհում առաջին հնգյակի մեջ էր և նույնիսկ որակվել էր «Կովկասյան վագր»․ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է իր ղեկավարման տարիներին իրագործված տնտեսական զարգացման և ներդրումային ծրագրերինՄարդկանց հարկելիս՝ պետությունը պետք է ճիշտ գնահատի իր միջին վիճակագրական քաղաքացու կարողությունները․ Ռոբերտ ՔոչարյանՀույս ունեմ, որ այս հակամшրտությունից հետո աշխարհի աչքերը կբացվեն Իրանից եկող uպառնալիքի նկատմամբ․ Ռուբիո Ապրիլի 28-ին և 29-ին ջուր չի լինելու․ հասցեներ «31 տարիների ընթացքում ես սովորել եմ չհանձնվել». Թամարա Գևորգյանը նշում է ծննդյան տարեդարձը