Բակո Սահակյանը հստակ հասկացնում է` ինքն է ԼՂՀ-ի ինքնիշխանության երաշխավորը
ԲԼՈԳՍուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Առաջին անգամ եմ տեսնում Բակո Սահակյանին, որ համանախագահներին, կամ որևէ օտարերկրացու զինվորական համազգեստով ընդունի։ Հստակ հասկացնում է, որ ինքն է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորը։
Վստահ եմ, հենց համանախագահները դուրս են գալիս նախագահի նստավայրից, տեսնում են Ստեփանակերտում նույն համազգեստով շրջող հազարավոր կամավորներին՝ հասկանում են, որ այդ երաշխիքը ոչ թե սահմանադրական նորմ է, այլ ժողովրդի ինքնորոշման կամարտահայտման իրավական հիմնավորում։
ԼՂՀ-ն, ի հեճուկս Ադրբեջանի կամքի, դառնալու է բանակցային կողմ ու եթե այդ հարցը չեն լուծելու միջնորդներն ու դիվանագիտությունը, ապա դա պարտադրելու է Պաշտպանության Բանակը։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը



