Ռուսաստանը և Իրանը քննարկում են Կասպից ծովից Պարսից ծոց ջրանցքի կառուցման հնարավորությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանը եւ Իրանը քննարկում են Կասպից ծովից Պարսից ծոց միջանցիկ նավարկելի ջրանցք կառուցելու հարցը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, ասել Է Ռուսաստանում Իրանի դեսպան Մեհդի Սնային Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ուսանողների հետ կայացած հանդիպմանը: «Այո՛, այդ հարցը քննարկվում Է»,- պատասխանել Է դեսպանը ջրանցքի կառուցման վերաբերյալ ուսանողի հարցին՝ չճշտելով մանրամասնությունները:
Կասպից ծովն աշխարհի խոշորագույն փակ ջրավազանն Է: Առափնյա գիծը կազմում Է 7 000 կիլոմետր եւ անցնում Է Ռուսաստանի, Ղազախստանի, Թուրքմենստանի, Իրանի եւ Ադրբեջանի տարածքներով: Կասպից ծովը Պարսից ծոցին միացնել կարելի Է՝ սոսկ ջրանցք կառուցելով Իրանի տարածքով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



