Ստեփանակերտ ԱԹՍ ուղարկելը համանախագահների այցի օրերին Ադրբեջանի կողմից ահաբեկչություն է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանն անօդաչու թռչող սարք է ուղարկել Ստեփանակերտ անգամ այն ժամանակ, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Պիեռ Անդրյուն (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքն (ԱՄՆ) Արցախում են: Նման քայլը ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը որակում է որպես ահաբեկչության և հիմարության դրսևորում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Բաբայանն այդ մասին գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպում էին Արցախի նախագահին, երբ Ադրբեջանն անօդաչու թռչող սարք է ուղարկել Ստեփանակերտ: Մինսկի խմբի համանախագահների կողմից խաղաղարար առաքելության ժամանակ անօդաչու թռչող սարքի ուղարկումն Արցախ ահաբեկչության և հիմարության դրսևորում է»,- նշել է Դավիթ Բաբայանը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



