Ուսանողուհին նորածին երեխայի է առեւանգել ծննդատնից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲելգորոդում քրեական գործ է հարուցվել երիտասարդ աղջկա նկատմամբ։ Ուսանողուհին մեղադրվում է պրակտիկայի ժամանակ ծննդատնից նորածին երեխայի գողանալու մեջ։ Ինչպես պարզվել է, ուսանողուհին, չնայած հերթապահող բուժքույրերին, կարողացել է առեւանգել փոքրիկին ու փախուստի դիմել։ 22-ամյա աղջիկը նախապես հայտնել է ծնողներին, թե գնում է ծննդաբերելու, եւ գողանալով նորածին աղջնակին՝ ներկայացրել է իբրեւ իր երեխայի։
Փոքրիկին ոստիկանները հայտնաբերել են ու հիվանդանոց տեղափոխել, քանի որ նա ժամանակից շուտ էր ծնվել ու բուժօգնության կարիք ուներ։ Դեպքի այլ մանրամասներ չեն նշվում։ Հայտնի է, որ 22-ամյա աղջկան մինչեւ 12 տարվա ազատազրկում է սպառնում։
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
3
8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում են
4
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
5
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն



