100 հազարից ավելի բրիտանացիներ են պաշտպանել հանրաքվեի համար քարոզչական գրքույկների դեմ հանրագիրը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱվելի քան 100 հազար բրիտանացիներ են խորհրդարանի կայքում ստորագրել առցանց-հանրագիրը, որով պահանջվում Է դադարեցնել Եվրամիությանը Մեծ Բրիտանիայի անդամակցության պահպանման նպատակով բնակչությանը քարոզելու կառավարական արշավը: Այսպիսով, օրենքի համաձայն՝ այժմ այն պետք Է պատգամավորների կողմից քննարկվի Միացյալ Թագավորության խորհրդարանում:
Էլեկտրոնային հանրագիրն ստորագրողներին վրդովել Է, որ կառավարությունը բյուջեից 9,3 միլիոն ֆունտ ստեռլինգ (13 միլիոն դոլար) Է ծախսել ԵՄ-ից երկրի հնարավոր դուրս գալու հետեւանքով ռիսկերի մասին տեղեկատվությամբ քարոզչական ծալագրքույկների վրա: Ընդամենը տպագրվել Է շուրջ 27 միլիոն նման գրքույկ, որոնցից յուրաքանչյուրը երկրի բնակիչների տուն կհասցվի նրանց իսկ հաշվին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



