Դոլարը, եվրոն, ֆունտն ու ռուբլին աճ են գրանցել
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքը ապրիլի 8-ին կազմել է 483.48 դրամ: Այն նախորդ օրվա համեմատ աճել է 0.87 դրամով: Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 549.96 դրամ՝ աճելով 0.12 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 680.74 դրամ է՝ աճելով 1.66 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքն ապրիլի 8-ին կազմել է 7.18 դրամ` աճելով 0.07 դրամով: Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ 236.58 դրամ, ոսկի՝ 19,307.5 դրամ, պլատին՝ 14,844.75 դրամ։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



