Հարկադիր կատարման ծառայությունը աճուրդի է հանել «Հին Էրիվան» ռեստորանային համալիրը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը աճուրդի է հանել «Հին Էրիվան» ռեստորանային համալիրը։ Այս մասին տեղեկացրին ծառայությունից՝ հավելելով. «Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 04.11.2015 թ. տրված թիվ ԵԿԴ /1674/02/14 կատարողական թերթի համաձայն` Հարկադիր կատարման ծառայությունում 10.11.2015 թ.-ին հար ուցվել է թիվ 01533181 կատարողական վարույթը, որի կատարման շրջանակներում որոշում է կայացվել գրավի առարկա հանդիսացող Երևան քաղաքի Հյուսիսային պողոտա 2 հասցեում գտնվող գույքը («Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ) հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին: Աճուրդի սկիզբը՝ 15.04.2016 թ.»:
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
3
8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում են
4
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
5
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն



