Սաուդյան Արաբիան եւ Եգիպտոսը Կարմիր ծովի վրա կամուրջ կկառուցեն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵգիպտոսն ու Սաուդյան Արաբիան Կարմիր ծովի վրա կամուրջ կկառուցեն: Այս մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի Սալման բեն Աբդել ալ Սաուդ թագավորը:
Նա նաեւ հավելել է, որ կամուրջը կկապի երկու պետություններին: Բացի այդ, կամուրջը «Եգիպտոսի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ հեռանկարային նախագծերի իրականացման միջոց կդառնա»:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին իր հերթին առաջարկել է կամուրջը կոչել սաուդյան Սալման թագավորի պատվին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սաուդյան Արաբիայից գործարարները 4 մլրդ դոլար են ներդնելու Եգիպտոսում ծրագրեր իրականացնելու համար, այդ թվում՝ կապված Սուեզի ջրանցքի, էներգետիկ եւ գյուղատնտեսական ոլորտների հետ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



