Երիտասարդ բռնցքամարտիկները Եվրոպայի առաջնությունից առաջ ուժերը կչափեն Հայաստանի առաջնությանը
ՍՊՈՐՏ«Դինամո» ՄՀԿ-ի բռնցքամարտի մարզադահլիճում ապրիլի 10-ից մեկնարկում է Բռնցքամարտի երիտասարդների առաջնությունը: «Արմենպրես»-ը, վկայակոչելով Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան, հայտնում է, որ երիտասարդների առաջնությանը կմասնակցեն շուրջ 160 մարզիկներ:
«Մրցաշարի վիճակահանությունն ու կշռման արարողությունը տեղի կունենա ապրիլի 10-ին, իսկ ապրիլի 11-ից կսկսվեն նախնական փուլերի մենամարտերը»,- «Արմենպրես»-ին հայտնեցին Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից` հավելելով, որ երիտասարդների առաջնության եզրափակիչ մենամարտերը տեղի կունենան վերջին օրը` ապրիլի 15-ին:
Բռնցքամարտի երիտասարդների առաջնությանն արձանագրված արդյունքները հիմք ընդունելով` կկազմվի նաև Հայաստանի երիտասարդների հավաքականը, որը մայիսին կմասնակցի Եվրոպայի երիտասարդների առաջնությանը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



