Բակում ծեծկռտուքից հետո երկու կողմն էլ դիմել են ոստիկանություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունիսի 3-ին, ժամը 22.05-ին, 58-ամյա Սամվել Հ.-ն ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է տվել, որ Վարդենիսի Սպանդարյան փողոցում, վիճաբանության ժամանակ, որդուն` 31-ամյա Նորայր Հ.-ին, ծեծի է ենթարկել 59-ամյա Գառնիկ Կ.-ն՝ ձախ ձեռքի շրջանում պատճառելով վնասվածքներ, միաժամանակ վնասել է Նորայր Հ.-ին պատկանող «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի դիմապակին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նույն օրը, ժամը 22.30-ին, Գառնիկ Կ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, իրենց բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Նորայր Հ.-ն ծեծի է ենթարկել իրեն՝ գլխի շրջանում պատճառելով վնասվածքներ:
Նորայր Հ.-ին և Գառնիկ Կ.-ին տրվել են դատաբժշկական ուղեգրեր:
Կատարվում է հետաքննություն:
1
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել



