Առերեսումից վախեցած Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանը ի վերջո համաձայնել է բանավիճել Մուրադ Փափազյանի հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայում Ադրբեջանի դեսպան Էլչին Ամիրբաևը ի վերջո համաձայնել է «Ֆրանս 24»-ի եթերում բանավիճել Ֆրանսիայում հայկական կազմակերպությունները կոորդինացնող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ֆեյսբուքի իր էջում Փափազյանը գրել է, որ բանավեճի ընթացքում. «կպաշտպանեմ Ղարաբաղի դիրքորոշումները»:
Ավելի վաղ դեսպան Ամիրբաևը հրաժարվել էր բանավեճից, սակայն հանրային-քաղաքական շրջանակներում հնչեցված քննադատությունից հետո դեսպանը ստիպված էր համաձայնել բանավեճի: «Հասկանալի է, որ բանավեճը Ադրբեջանի մշակույթի մաս չէ»,- գրել էր Փափազյանը:
Ապրիլի 9-ին Փարիզում հայ համայնքը ցույց կկազմակերպի ընդդեմ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



