Բելգիայում ձերբակալվել է Բրյուսելում ահաբեկչությունների գործով վեցերորդ կասկածյալը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲելգիայում ձերբակալվել է եւս մեկ մարդ, ում կասկածում են Բրյուսելում ահաբեկչությունների հետ առնչություն ունենալու մեջ, հայտնում է Associated Press–ը:
Կասկածյալի անձի մասին միայն նշում են, որ նրա անունը Օսամա Կ. Է:
Նախօրեին Բելգիայի դատախազությունը հաստատել էր Բրյուսելի ահաբեկչությունների գործով հինգ կասկածյալների:
Մարտի 22-ին Բրյուսելում երեք պայթյուն է եղել՝ երկուսը օդանավակայանում ու մեկը մետրոյում: Ոչ պաշտոնական տվյալներով մայրաքաղաքում պայթյունների հետեւանքով 35 մարդ է զոհվել: Առողջապահության նախարարության տվյալներով, ավելի քան 300 մարդ վիրավորվել է: Պայթյունների համար պատասխանատվություն է ստանձնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



