ՌԴ-ն եւ ԱՄՆ-ն համաձայնեցրել են Սիրիայում հրադադարի ռեժիմը խախտողների մասին փաստաթուղթը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչները համաձայնեցրել են փաստաթուղթը, որը կարգավորում է Սիրիայում հրադադարի ռեժիմը խախտող խմբավորումների հետ աշխատելու կարգը: Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության գլխավոր վարչության պետ Սերգեյ Կոշելյովը, փոխանցում է Interfax-ը:
«Այո, նման փաստաթուղթ պատրաստվել է, այդ փաստաթուղթը ԱՄՆ-ի հետ համաձայնեցվել է»,- ասել է նա:
Կոշելյովը նշել է, որ այս պահին քրտնաջան աշխատանք է ընթանում համաձայնագրի իրականացման սկզբունքների մշակման հարցով:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



