Ռոնալդուն 2002-ին բուժզննում է անցել «Յուվենտուսում»
ՍՊՈՐՏ«Յուվենտուսի» նախկին սկաուտ Ջանի դի Մարցիոն պատմել է, որ Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն 2002 թվականին մոտ է եղել թուրինյան ակումբ տեղափոխվելուն։
-Ես Ռոնալդուի մասին զեկույց էի գրել՝ հետևելով «Սպորտինգում» նրա ելույթներին։ Խոսել էի տղայի ու նրա մոր հետ։ Հաջորդ օրը նրանք Թուրինում էին, և Ռոնալդուն բուժզննում անցավ, սակյան արդյունքում ոչինչ չստացվեց։ «Սպորտինգի» հետ գործարքում ներառված էր նաև Մարսելո Սալասայի տեղափոխությունը, սակայն չիլիացին հրաժարվեց խաղալ Պորտուգալիայում ձախողեց Ռոնալդուի տրանսֆերը,-ասել է դի Մարցիոն։
Հիշեցնենք, որ ավելի ուշ Ռոնալդուն համալրեց «Մանչեսթեր Յունայթեդի» կազմը 17,5 միլիոն եվրոյով։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



