Քաբուլում Ջոն Քերիի այցից հետո պայթյուններ են որոտացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՔաբուլի դիվանագիտական թաղամասում մի քանի պայթյուն է որոտացել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի մեկնումից ժամեր անց, ով այցով գտնվում էր Աֆղանստանի մայրաքաղաքում:
Ինչպես հաղորդում է BBC-ն` այդ շրջանում նաև կրակոցներ են հնչել: Դիվանագիտական թաղամասում մի քանի շենքեր գնդակոծվել են նռնականետերից: Տուժածների մասին դեռևս ոչինչ չի հաղորդվում:
Տեղի TOLO News հեռուստաալիքի հաղորդմամբ` ավելի ուշ երեք հրթիռ է ընկել Քաբուլում ոստիկանական բաժանմունքների մոտակայքում:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



