Վայոմինգում Սանդերսն առաջ է անցել Քլինթոնից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Բերնի Սանդերսը Վայոմինգ նահանգում կուսակցական ակտիվի հավաքում հաղթել է Հիլարի Քլինթոնին:
Նախնական տվյալներով, սենատորին աջակցություն է հայտնել քվեարկողների 56%-ը, իսկ նրա մրցակցի՝ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին՝ 44%-ը: Սակայն արդյունքում, CBS News-ի հաղորդմամբ, ե՛ւ Սանդերսը, ե՛ւ Քլինթոնը, դեմոկրատների համագումարի ժամանակ նահանգի պատվիրակներից հավասար քանակությամբ՝ 7-ական ձայն կստանան:
Ըստ Lenta-ի, ապրիլի 9-ի դրությամբ, համագումարին մասնակցող պատվիրակների թվով առաջատարը Քլինթոնն է. նա կարող է 1754 ձայնի հույս ունենալ, իսկ Սանդերսը՝ միայն 1059 ձայնի: Նախագահական ընտրություններում առաջադրվելու երաշխիքի համար թեկնածուներին 2373 պատվիրակի աջակցություն է հարկավոր:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



