Քերրին 1945 թվականից ի վեր Հիրոսիմա ժամանած առաջին ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Ճապոնիայում մասնակցում է G7-ի նախարարական հանդիպմանը: Լրատվամիջոցների հաղորդմամբ, նա ամերիկյան առաջին բարձրաստիճան պաշտոնյան է, որը Հիրոսիմա է ժամանել 1945 թվականի ատոմային ռմբահարումից հետո:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, Աֆղանստանից ժամանակ պետքարտուղարի օդանավը վայրէջք է կատարել Հիրոսիմայից դեպի արեւմուտք տեղակայված ռազաբազայում:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարությունը հաղորդել էր, որ Քերրին Հիրոսիմա է այցելելու՝ G7-ի գագաթաժողովին մասնակցելու նպատակով: Քերրին նաեւ Ճապոնիայի ԱԳ նախարար Ֆումիո Կիսիդայի հետ հեռախոսազրույցում հայտնել էր, որ մտադիր է այցելել Հիրոսիմայի Խաղաղության զբոսայգի՝ նվիրված ամերիկյան ատոմային ռմբակոծությունների զոհերի հիշատակին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



