Սիրիան պատրաստ է բանակցությունների ցանկացած կառուցողական ընդդիմության հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ1in.am-ը գրում է.
Սիրիայի իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ են Ժնևի բանակցությունների ժամանակ ցանկացած կառուցողական ընդդիմության հետ երկխոսության` ինքնիշխանությունը պահպանելու սկզբունքներով, հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Յուշենկոն Սիրիայի խորհդարանի նախագահ Մուհամեդ ալ-Լահամի հետ զրույցից հետո, հայտնում է RIA Novosti-ն:
«Նա կանգ է առել ժնևյան գործընթացի վրա` հատկապես նշելով, որ Սիրիայի կառավարությունը, սիրիական ժողովուրդը առավելագույնս հետաքրքրված են կարգավորման բանակցություններով` պետականության, ինքնիշխանության և անկախության պահպանման հիման վրա և պատրաստ են խոսել ցանկացած կառուցողական ընդդիմության հետ, որը գործում է ինքնուրույն և իր հետաքրքրությունների հիմքում դնում է այդ սկզբունքները»,- հայտնել է Յուշենկոն:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



