Աֆղանստանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաեւ Հնդկաստանում եւ Պակիստանում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱֆղանստանում ապրիլի 10-ին 6.8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
Ըստ ՌԻԱ Նովոստիի, ստորգետնյա ցնցումները գրանցվել են Հինդուկուշ նահանգի Աշքաշամ քաղաքից 50 կմ դեպի հարավ: Երկրաշարժի օջախը գտնվել է 211 կմ խորությամբ:
Ականատեսները հաղորդել են երկրի մայրաքաղաք Քաբուլում ուժեղ երկրաշարժի մասին: Ցնցումները զգացվել են նաեւ Հնդկաստանի եւ Պակիստանի մայրաքաղաքներում:
Հնարավոր տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկություններ դեռեւս չեն հաղորդվում:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



