Հնդկաստանում հրդեհի հետևանքով 110 մարդ է մահացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱյսօր, Հնդկաստանի տեղական ժամանակով ժամը 03:30-ին հրդեհ է բռնկվել երկրի հարավ-արևմտյան Կերալա նահանգում՝ տաճարում տեղի ունեցող կրոնական փառատոնի ժամանակ, որի հետրանքով արդեն 110 մարդ մահացել է, 350-ը՝ վիրավոր է: Շատ վիրավորներ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, ըստ ria.ru-ի, հայտնում է IANS գործակալությունը:
Ինչպես նշվում է հրապարակման մեջ, հրդեհը բռնկվել է այն ժամանակ, երբ փառատոնն ուղեկցող հրավառության ժամանակ կրակն ընկել է պահեստի տանիքին, որտեղ պահպանվել են պայթուցիկներ: Դա առաջացրել է պայթյուն, որն էլ դարձել է այդ ու հարակից մի քանի շինությունների փլուզման պարճառ:
Ենթադրաբար, տեղական իշխանությունները չեն թույլատրել փառատոնի ժամանակ կազմակերպել հրավառություն:
Դեպքի վայր է ժամանել Հնդկաստանի վարչապետ Նառենդրա Մոդին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



