Ռուսաստանի ուղղությամբ արձակված գնդակները հետ կգնան դեպի Եվրոպա. Զախարովա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍառը պատերազմի կրկնության մասին խոսելն այսօր ճիշտ չէ, բայց Մոսկվան եւ Վաշինգտոնը «տարբեր հայացքներ ունեն մի շարք խնդիրների շուրջ»: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է «Միացյալ Ռուսաստանի» կազմակերպած «Թեկնածու» համաժողովի ժամանակ:
«Ներկայում երկու համակարգերի դիմակայություն չկա, մենք շատ հարցերում հանդես ենք գալիս միեւնույն գաղափարների օգտին՝ ազատության, ժողովրդավարության, շուկայական տնտեսության: (...) Ենթադրում եմ, որ թիրախներից մեկը, որի ուղղությամբ հարվածում է ԱՄՆ-ն, Եվրոպան, բայց ԱՄՆ-ն ուղղակիորեն չի կարող դիպչել դաշնակցին»,- ընդգծել է դիվանագետը՝ հավելելով, որ «Ռուսաստանի ուղղությամբ արձակված գնդակները կվերադառնան Եվրոպա՝ իսկապես զգալի հարված հասցնելով»:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



