Գվարդիոլան մտադիր է Կարվախալին հրավիրել «Մանչեսթեր Սիթի»
ՍՊՈՐՏ«Մանչեսթեր Սիթիի» ապագան գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կստանա ազդեցիկ բյուջե` «քաղաքայինների» կազմի փոփոխության համար: Կատալոնացու գլխավոր նպատակն է թիմի պաշտպանական և միջին գծերի ուժեղացումը: Մասնավորապես Գվարդիոլան կարևորում է պաշտպանության աջ թևի ուժեղացումը:
Ինչպես հաղորդում է Marca-ն, այդ դիրքի համար Գվարդիոլան մտադիր է հրավիրել «Ռեալի» պաշտպան Դանի Կարվախալ: Այժմ «Մանչեսթեր Սիթիում» այդ դիրքում խաղում են Բակարի Սանյան և Պաբլո Սաբալետան` համապատասխանաբար 33 և 31 տարեկան, և ակնհայտ է, որ նրանց ավելի երիտասարդ փոխարինող է պետք:
Միակ խոչընդոտը «Ռեալում» մնալու Կարվախալի ցանկությունն է: Սակայն Գվարդիոլան կանի ամեն բան` Կարվախալին «Էթիհադ» բերելու համար:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



