Օբաման երազում է առանց պահակախմբի զբոսանքի մասին եւ ծրագրում է վերստին դասախոսել Չիկագոյում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երազում Է իր լիազորությունների ժամկետի ավարտից հետո առանց պահակախմբի զբոսնել Վաշինգտոնում Սպիտակ տան մոտ եւ մտադիր Է վերադառնալ դասախոսելու Չիկագոյի համալսարանի (Իլինոյսի նահանգ) իրավունքի դպրոցում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա պատմÕ �լ Է հարցազրույցի ժամանակ, որն ապրիլի 10-ին ցուցադրվել Է Fox News հեռուստաալիքով: Նախագահին հարց են տվել, թե նա ինչ Է ցանկանում անել ամենից շատ, երբ հեռանա Սպիտակ տնից: «Հնարավորություն ունենալ զբոսնելու (Սպիտակ տան) ցանկապատից դուրս»,- նշել Է Օբաման:
Նա հարցազրույցը տվել Է Չիկագոյի համալսարանի հարկաբաժիններից մեկում, որտեղ, մասնավորապես, կա հուշատախտակ՝ «Բարաք Օբամա, ԱՄՆ-ի նախագահ, Չիկագոյի իրավունքի դպրոցի դոկտոր» մակագրությամբ: «Դա ճիշտ Է, որ ինձ առաջարկություն Է արվել: Ես կարող եմ գրել, վարել սեմինարներ եւ, ի վերջո, դասախոսել այստեղ՝ համալսարանում»,- հայտնել Է Միացյալ Նահանգների ղեկավարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



