Աղբամանում երեխայի դի են հայտնաբերել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր առավոտյան Ռուսաստանի Նորիլսկ քաղաքի բակերից մեկում մոտ 10 տարեկան տղա երեխայի դի են հայտնաբերել։ Նախնական տվյալներով՝ դին հայտնաբերել է բակը մաքրող կինը, երեխայի մարմինը պայուսակի մեջ է եղել։ Ոստիկանների տվյալներով՝ երեխային խեղդամահ են արել։
Այժմ դեպքի վայրում աշխատում են ոստիկանները, նրանք հարցաքննում են բացի բնակիչներին։
Հայտնի է նաեւ, որ նախօրեին ամուսիններ էին ոստիկանություն դիմել ու ասել, որ իրենց 10 տարեկան որդին անհետացել է։ Այժմ նրանք պետք է փորձեն ճանաչել, հայտնաբերված երեխայի դին իրենց որդունն է, թե ոչ։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։
Պատրաստեց Past.am-ը:
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
3
8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում են
4
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
5
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն



