Շվեդիայում ադրբեջանցիներն ու թուրքերը հակահայկական ակցիա են անցկացրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրք-ադրբեջանական տանդեմը ժողովրդավար Եվրոպայի սրտում զբաղված է ռասիստական գործունեությամբ:
Շվեդիայի թուրք աշխատավորների կազմակերպությունների միությունը շվեդաբնակ ադրբեջանցիների հետ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ադրբեջանական ռազմական ագրեսիայի կապակցությամբ «Թուրք` արթնացիր» կոչերով հակահայկական ակցիա են անցկացրել:
Ինչպես հաղրոդում է «Արմենպրես»-ը, Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի Սերգել հրապարակում կազմակերպված ակցիայի ժամանակ Ֆեդերացիայի փոխնախագահ, երկրորդ նախագահ Բարբարոս Լեյլանին հայտարարել է, թե «եկել է թուրքական հանրապետությունների միավորվելու ժամանակը, այն արդեն հասունացել է»:
Լեյլանին համոզմունք է հայտնել, որ իրենց զավակները կմիավորեն «թյուրքական աշխարհը»:
«Թուրքն արթնանում է, հայ շների վերջը կտրվի, մահ հայ շներին, մահ, մահ», -ասել է նա:
Բարբարոս Լեյլանին, որը ներկայացել է որպես «թյուրքմենի զավակ», շնորհակալություն հայտնելով բոլորին ակցիային մասնակցելու համար, ասել է. «Սրանով մենք բոլոր սկանդինավյան երկրներին, Եվրոպային ցույց ենք տալիս, որ մենք արյուն չենք սիրում, բայց պատրաստ ենք արյուն թափելու»:



