Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Տղաներիս դաստիարակելու տեսանկյունից էլ ճիշտ էր իմ այստեղ գալը, չէ՞ որ ես երեք ապագա զինվոր եմ մեծացնում. Կարեն Մկրտչյանը Արցախում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Aysor.am-ը գրում է.

Այս օրերին Լեռնային Ղարաբաղը մարդաշատ է, այնտեղ է ոչ միայն արցախցին, այլև երևանցին, գյումրեցին, դիլիջանցին, իջևանցին, վանաձորցին, և ոչ միայն… Ծնունդով Երևանցի դերասան Կարեն Մկրտչյանն արդեն մի քանի օր է՝ միայնակ մեկնել է Արցախ՝ հայ զինվորի կողքին լինելու և օգնելու պատրաստակամությամբ:«Եկել եմ այն նպատակով, որ մոտ լինեմ տղաներին և հնարավորությանս սահմանում օգնեմ այն ամենով, ինչով կարող եմ: Այստեղ մարտական շատ ընկերներ ունեմ ու իրենց կողքին եմ գտնվում»,- Aysor.am-ի հետ զրույցում նշեց դերասանը:

Ընտանիքի անդամները՝ կինն ու երեք որդիները, նրա որոշմանը դեմ չկանգնեցին: Գիտեին, եթե որոշել է՝ գնալու է: «Նրանք գիտեն, որ ինձ համար հայրենիքից թանկ բան չկա: Նրանց համար իմ որոշումն անսպասելի չէր, նորմալ են ընդունել: Տղաներիս դաստիարակելու տեսանկյունից էլ ճիշտ էր իմ այստեղ գալը, չէ՞ որ ես երեք ապագա զինվոր եմ մեծացնում»,-ընդգծեց նա:

1993 թվականին ազատամարտիկ Կ. Մկրտչյանը Մարտակերտում վիրավորվել ու հաշմանդամություն է ձեռք բերել, ու հենց այդ պատճառով է, որ հրամանատարն այսօր նրան առաջնագիծ չի թողնում: «Արցախյան շարժման տարիներից մինչ այսօր իմ հրամանատարը Իլյիչ Բաղրյանն է, այսօր էլ իր կողքին եմ գտնվում՝ Մարտակերտում:  Ինձ թույլ չի տալիս դիրքերում լինեմ, բայց փորձում եմ հնարավորինս օգտակար լինել»,-նեղսրտեց դերասանը:

Այսօր Արցախ են գնում բոլորը. մեկը գաղտնի, մյուսն այդ մասին բարձրաձայնելով, երրորդն էլ գուցե փիարի՞ խնդիր ունի, ի՞նչ իմանաս:  «Այս օրերի ընթացքում իմ տեսած բոլոր ահել ու ջահել զինվորները հպարտ են, որ իրենց հողն ու ջուրը պահում են: Մարդիկ էլ կան, որ նեղվում են այն հանգամանքից, որ իրենց չեն թողնում դիրքեր բարձրանալ: Տղամարդ լինելը հենց դա է… Ինչ վերաբերում է շոու անելու նպատակով Արցախ մեկնողներին, ապա ես փորձում եմ նման բաները չնկատել: Ըստ իս, այս պահին գեղեցիկը, լավը նկատելն ավելի ճիշտ է: Նայեք շուրջբոլորը, հազարավոր մարդիկ այստեղ են եկել ու պատրաստ են իրենց կյանքը տալ, չխնայել: Հազարավորներն էլ պատրաստ սպասում են ազդանշանի, որ անմիջապես միանան մյուսներին: Ես հենց այդ գեղեցիկով եմ հիանում»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Առիթն օգտագործելով՝ հետաքրքրվեցինք, թե ինպիսի՞ն է ներկա պահին իրավիճակը սահմանում, ի՞նչ տրամադրություն և տրամադրվածություն ունի առաջնագծում գտնվող հայ զինվորը: «Ես կողմ եմ միայն պաշտոնական լուրերի հրապարակմանը, ամենաճիշտ գնահատականը մասնագետներն են տալիս: Իսկ տղաների տրամադրությունը հիանալի է, ոգևորված են, ամուր ու նպատակասլաց»:

Հարցին, թե արդյոք հասցրել է արդեն մտերմանալ, ընկերանալ սահմանին գտնվող 18-20 տարեկան հայորդիների հետ, մեր զրուցակիցը ժպիտով պատասխանեց. «Չես հասցնում շփվել, իրենք իրենց կարևոր գործերով են զբաղված: Միայն կարողանում ենք հիանալ նրանցով: Մեռնեմ մեր զինվորներին, մեր զինվորների պես տղերք կա՞ն: Բոլորն արիաբար անում են այն, ինչ պետք է»:

Արցախում կմնա այնքան ժամանակ, քանի դեռ նկատում է՝ կարող է օգտակար լինել: Ի դեպ, ռեժիսոր, դերասան, ազատամարտիկ Կարեն Մկրտչյանը արցախյան շարժման մասին ֆիլմ է նկարահանել, որն արդեն մոնտաժային աշխատանքների փուլում է: «Հայրենասիրական ֆիլմ է, որը մոտ երկու տարի առաջ եմ նկարահանել: Կոչվում է «Հողս գրկեմ է՜, գրկեմ», շուտով այն ամբողջական տեսք կունենա, մոնտաժային աշխատանքներն ավարտին են մոտենում: Ցանկություն ունեի, որ մայիսյան տոներին էկրան բարձրանար, բայց հիմա չգիտեմ, թե ինչ կորոշեմ: Այս պատերազմը տրամադրություն չի թողել: Նմանատիպ ֆիլմերի կարիք ազգս միշտ ունենալու է: Հերիք է ծիծաղենք ֆիլմ դիտելուց, ծիծաղելուց բացի պետք է մեկ-մեկ էլ փշաքաղվենք»,-նկատեց նա:

Դերասանի հետ պայմանավորվեցինք՝ ծավալուն զրույց ունենալ Երևան վերադառնալուց հետո: «Կարծում եմ, հուսով եմ, որ այդ ժամանակ խաղաղության և ձեռքբերումների մասին պետք է խոսենք»,-Aysor.am-ի հետ զրույցը լավատեսորեն եզրափակեց Կարեն Մկրտչյանը:

Հ.Գ. Ի դեպ, անգամ սահմանին Կարենի ստեղծագործ հոգին չի լռել: Երկու օր առաջ՝ գիշեր՝ Մարտակերտում «լույս աշխարհ» է եկել նրա օրվա հրամայականին բնորոշ բանաստեղծությունը…

Բարին՝ երկրիս

Բարին՝ երկրիս, շունչս՝ հայիս,
Ձեռքս զենքիս, սիրտս՝ տուն,
Օդիս ձայնը յարխուշտա է,
աչքս չունի հանգիստ քուն:

Գենս կռվից ջղաձգված՝
Մոռանում է ամեն գույն,
Հոգիս պիտի հպարտ ցնծա,
Թե դուրս գա մարտի դաշտում:

Ոտքս գետնին ինչքան հենվի՝
Միտքս կգա Արցախ՝ տուն,
Պարտքս է որդուս հայրենիք տալ,
Ես դառնում եմ հողիս գույն:

Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Անկարայում ձերբակալվել է Ռուսաստանի 34 քաղաքացի Արտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Պետդումայում նշել են Պուտինի դերը հասարակությունը պառակտելու փորձերին հակազդելու գործում Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար Ղազարյան«Բարսելոնա»-ն հայտարարություն է տարածել Ռոդրիի վերաբերյալ Ռեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ն և Վենեսուելան բանակցում են երկրում ամերիկացի զինվորականների տեղակայման շուրջ․ NYT Իրանն ու ԱՄՆ-ն դեռևս հեռու են համաձայնության հասնելուց. Reuters Զանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՈղբերգական ավտովթարից մահացած փոխգնդապետի ծնողները դեռ չգիտեն. մանրամասներ Սամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութԿյանքից հեռացել է կինոռեժիսոր Տինտո Բրասը Նիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան