Դե Միստուրան Սիրիայի ԱԳ նախարարի հետ քննարկել Է բանակցությունների նախապատրաստումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայի խնդրով ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ Ստաֆան դե Միստուրան Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալեմի հետ հանդիպմանը քննարկել Է Ժնեում կայանալիք բանակցությունների նախապատրաստումը, հումանիտար հարցեր եւ հրադադարի ռեժիմի պահպանումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Նպատակը Ժնեւի բանակցությունների նախապատրաստումը քննարկելն Էր: Ինչպես գիտեք, Ժնեւի բանակցությունները պլանավորվում Է սկսել ապրիլի 13-ին, երբ ես կվերադառնամ տարածաշրջան ուղեւորությունից»,-ասել Է ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդը՝ ամփոփելով Սիրիայի ԱԳ նախարարի հետ կայացած հանդիպման արդյունքները:
Դե Միստուրայի խոսքով՝ երկխոսության թեմա Է դարձել նաեւ Սիրիայի հումանիտար իրադրությունը եւ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից օդով մարդասիրական օգնություն հասցնելը պաշարված Դեյր Էզ Զոր քաղաք, որն իրականացվել Է ապրիլի 10-ին:
«Եվ, վերջապես, մենք քննարկել ենք պաշտպանության, մարտական գործողությունների դադարեցման ռեժիմի հաստատման եւ պահպանման կարեւորությունը, որը, ինչպես դուք գիտեք, անկայուն Է, բայց գոյություն ունի, եւ մենք պետք Է այնպես անենք, որ այն շարունակի գոյություն ունենալ եւ լինի կայուն, չնայած տեղի ունեցող միջադեպերին»,-ընդգծել Է դե Միստուրան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



