Լիոնել Մեսսին պահպանել Է առաջատարի դիրքը ֆուտբոլիստների տարեկան եկամտի ցուցանիշով
ՍՊՈՐՏԻսպանական «Բարսելոնա»-ի եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին առաջին տեղն Է զբաղեցրել 2015 թվականին ֆուտբոլիստների եկամտի ցուցանիշով՝ վաստակելով 74 մլն եվրո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ֆրանսպրես» գործակալությանը:
Նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համեմատությամբ, «Բարսելոնա»-ի խաղացողի եկամուտն ավալացել Է 9 միլիոնով: Երկրորդ տեղն զբաղեցնում Է Մադրիդի «Ռեալ»-ի խաղացող պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն (67,4 մլն եվրո), երրորդ տեղը «Բարսելոնա»-ի եւս մեկ հարձակվող բրազիլացի Նեյմարը (43,5 մլն եվրո): Այս ցուցանիշով առաջատարների եռյակը չի փոխվում երեք տարի անընդմեջ:
Գումարի մեջ մտնում են խաղացողների աշխատավարձերը՝ հարկային վճարումներից եւ սոցիալական մասհանումներից առաջ, պայմանագրային եւ մյուս հավելավճարները, ինչպես նաեւ գովազդային պայմանագրերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: