Սաուդյան Արաբիայի թագավորը Թուրքիա այցի համար ամրագրել է մի ամբողջ հյուրանոց և պատվիրել 500 լյուքս մեքենա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆOperativ.am-ը գրում է.
Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը և նրա վարչակազմը Թուրքիա այցի համար վարձով վերցրել են 500 հատ «Mercedes-Benz» մակնիշի մեքենա և ամբողջությամբ ամրագրել են մի հյուրանոց: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն` հղում անելով «Yeni Safak»-ին:
Հյուրանոցի ավտոկայանատեղին փոքր է եղել թագավոր նման քանակութամբ մեքենաների համար: Ավելին, մեքենաների մի մասը բերվել է Ստամբուլից և Անթալիայից, քանի որ անհրաժեշտ քանակությամբ մեքենաներ չեն եղել Անկարայում:
Ալ Սաուդը հայտնի է իր արտասահմանյան շքեղ այցերով: Նա ամբողջությամբ ամրագրել է Անկարայի հարուստ թաղամասերից մեկում գտնվող հինգաստղանի հյուրանոցը, որի անձնակազմն ամբողջովին սպասարկելու է թագավորին և նրա վարչակազմին:
Հատուկ Սաուդյան Արաբիայի թագավորի համար Թուրքիա են բերվել սննդով, սպիտակեղենով և նույնիսկ հիգիենայի պարագաներով լցված մի քանի բեռնատարներ:



