Օգնելու համար ոչ թե փող է պետք ունենալ, այլ՝ սիրտ
ԲԼՈԳԱրմեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Օգնելու համար ոչ թե փող է պետք ունենալ, այլ՝ սիրտ: Հա, պարզ բան է, որ որոշակի միջոցներ էլ պիտի ձեռքիդ տակ լինեն, որ օգնության մեկնածդ սոսկ քո շիտակ ափը չլինի: Բայց կարևորը սիրտ ունենալն է: Այնպիսին, որ կողքինի ցավը որպես իրենն է զգում: Ու ցավը դադարում է միայն կողքինինը լինել ու դառնում է ընդհանուր, ու դրան ճար անել-դիմանալն էլ է դառնում ընդհանուր գործ:
Օգնության համար, փողից բացի, սի՛րտ է պետք ունենալ: Ու փակ բերան: Մանավանդ, որ արածդ օգնություն չէ, այլ՝ պարտք, որն ինչքան էլ «փակես», էլի «փակելու» տեղ կմնա:
Բարի լույս, փորձությամբ հայության եկող հայեր ջան:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին



