Քաղաքացին մեղադրվում է քվեատուփը կոտրելու մեջ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քրեական գործ է հարուցվել քաղաքացու կողմից 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեի քվեարկությունը ձախողելու փորձ անելու փաստի առնչությամբ:
Մասանավորապես, ըստ մեր տեղեկությունների՝ Վիգեն Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով սահմանադրական փոփոխությունների 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեի թիվ 26/29 տեղամասային հանձնաժողովի անդամ, Կոտայքի մարզի Քասախ գյուղում տեղակայված տեղամասային կենտրոնում նպատակ ունենալով ձախողել քվեարկության գործընթացը՝ խոչընդոտել է հանրաքվեի հանձնաժողովի աշխատանքներին, այն է՝ հարվածել է քվեատուփը հատակին եւ կոտրել այն: Այդպիսով, խախտվել է քվեատուփի ամբողջականությունը եւ այն կորցրել է իր նպատակային նշանակությունը:
Վերոհիշյալ արարքը կատարելու համար Վիգեն Դավթյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի առաջին մասով, ինչը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ էլ կալանք՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով:
Քվեատուփ կոտրած Վիգեն Դավթյանը չհեռանալու մասին ստորագրությամբ բաց է թողնվել: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
3
8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում են
4
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
5
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն



