Բորիս Գռիզլովը բացառվել Է ՌԴ Անվտանգության խորհրդի կազմից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր Է ստորագրել Բորիս Գռիզլովին ՌԴ Անվտանգության խորհրդի կազմից բացառելու մասին: Փաստաթուղթն ապրիլի 12-ին հրապարակվել Է Կրեմլի պաշտոնական կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Սույն հրամանագիրն ուժի մեջ Է մտնում դրա ստորագրման օրվանից:
Գռիզլովը 2004 թվականից զբաղեցնում Էր ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամի պաշտոնը: Նա 2002 թվականից «Եդինայա Ռոսիա» կուսակցության բարձրագույն խորհրդի անփոփոխ նախագահն Է, ինչպես նաեւ ընդգրկված Է «Ռոսատոմ» կորպորացիայի դիտորդական խորհրդում եւ Ռուսաստանը ներկայացնում Է Ուկրաինայի իրադրության կարգավորման խնդրով եռակողմ խմբում:
2001-ից մինչեւ 2003 թվականը Գռիզլովը գլխավորել Է ներքին գործերի նախարարությունը, իսկ հաջորդ ութ տարում եղել Է Պետդումայի խոսնակը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



