Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Մենք կռվում ենք մեր հողի համար. հայ զինվորի հարցազրույցը BBC-ին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բրիտանական հեղինակավոր BBC պարբերականը, որն այս օրերին շարունակում է ուշադրության կենտրոնում պահել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ծավալվող գործողությունները, հարցազրույց է վերցրել առաջնագծում ծառայող հայ զինվորից` Վլադիմիր Արմանի Մկրտչյանից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, զինվորը պատմել է, որ զորակոչվել է բանակ երկու ամիս առաջ, իսկ դիրքերում է արդեն մոտ մեկ շաբաթ: «Ստացվեց այնպես, որ իմ` դիրքեր բարձրանալու հենց առաջին իսկ ժամանակահատվածում մենք հրետանու` «Հաուբիցի» վրա էինք: Ես նշանառու եմ: Ինձ տալիս են նշանաթիվ, անկյունաչափ ու մակարդակ, և մենք կրակում ենք հենց այդ կոորդինատներով»,- հայտնել է Մկրտչյանը:

Պատմելով ադրբեջանական կողմից հարձակման առաջին օրվա մասին` զինվորը նշել է. «Այդ օրը հրանոթների մոտ էինք, պարապմունքներ էինք անցկացնում: Մեզնից քիչ հեռու արկ ընկավ. բնականաբար մոտ 10-15 րոպե խուճապի մեջ էինք, հետո հավաքվեցինք: Մեզ հրաման տվեցին, որ մենք էլ կրակենք»:

Վլադիմիր Մկչտչյանն ընդգծել է, որ պատերազմական գործողությունների ժամանակ զգում ես քո վրա ընկած պատասխանատվությունը: «Կարող է մի փոքր, օրինակ, շեղում տաս, և դա արդեն 10-15 կմ շեղում կլինի: Այսինքն քո մի փոքր սխալի պատճառով կարող ես արկը գցել հենց քո դիրքերի վրա»,- ասել է նա:

Զինվորը ներկայացրել է այն վայրը, որտեղ դիրքերում մնում են, վառարանը, որով տաքանում են ու որը, նրա իսկ խոսքերով, իրենց փրկությունն է, քանի որ գիշերները շատ ցուրտ է լինում: Մկրտչյանը փաստում է, որ գիշերները չեն հասցնում քնել, քանի որ ամեն երկու ժամը մեկ հերթափոխ են ունենում:

«Իհարկե, մեր դիմաց մեզ նման, մեր տարիքակից զինվորներ են կանգնած: Նրանք էլ մեզ պես մարդիկ են, սակայն պատերազմի ժամանակ կան բաներ, որոնց մասին չես ուզում մտածել, ուղղակի հրաման ես կատարում, քանի որ գիտես, որ այդ պահին դա է ճիշտը: Ինձ համար տարբերություն չկա, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչված չէ: Մենք կռվում ենք մեր հողի համար»,- եզրափակել է նա:

Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Անկարայում ձերբակալվել է Ռուսաստանի 34 քաղաքացի Արտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Պետդումայում նշել են Պուտինի դերը հասարակությունը պառակտելու փորձերին հակազդելու գործում Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար Ղազարյան«Բարսելոնա»-ն հայտարարություն է տարածել Ռոդրիի վերաբերյալ Ռեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ն և Վենեսուելան բանակցում են երկրում ամերիկացի զինվորականների տեղակայման շուրջ․ NYT Իրանն ու ԱՄՆ-ն դեռևս հեռու են համաձայնության հասնելուց. Reuters Զանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՈղբերգական ավտովթարից մահացած փոխգնդապետի ծնողները դեռ չգիտեն. մանրամասներ Սամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութԿյանքից հեռացել է կինոռեժիսոր Տինտո Բրասը Նիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Նոյեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 28-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն, մասամբ սահմանափակվելու է «Լամբադա» կամրջի ստորին հատվածի երթևեկությունը. Քաղաքապետարան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր Ավետիսյան