Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Պանթոսն անցավ, եկավ «спрос» անելու ժամանակը

ԲԼՈԳ

Ալեն Ղևոնդյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ինչպես նախորդ գրառումներիցս մեկում նշել էի, պատերազմը քննություն է պետության համար, որը նա պետք է անցնի: Այս պահին դեռևս բարդ է միանշանակ կարծիք հայտնել, թե մենք անցել ենք, այդ քննությունը, թե՝ ոչ: Հատկապես նաև, եթե պատերազմը դեռ չի էլ ավարտվել: Իհարկե ԶԻՆՎՈՐ-ն իր խնդիրը լուծել է: Հարցը այստեղ դրա համար հատկապես նրա ու մեր կողմից վճարված գինն է:
Հիմա հրադադար է, ուստի հնարավորություն կա հասկանալու, թե ինչ վիճակում ենք ու ենթադրություններ անել, թե մեզ ինչ է սպասում: Նախ ֆիքսենք, թե ինչ ունենք.

- ունենք հակառակորդի «բլից - կրիգ»-ի փորձ, որին 18-20 շարքայինների, սերժանտական ու սպայական կազմի մակարդակում տրվել է համարժեք պատասխան, հակահարվածի հեռանկարով,
- ունենք հակառակորդի կողմից հրադադար հաստատելու հայտ ուղղված ՌԴ-ին, որը երկկողմանի ճնշումների արդյունքում հաստատվել է,
- շփման գոտում ունենք 500 ք.մ. տարածք (որի մի փոքր հատվածն արդեն մեր վերահսկողության տակ է), որը գտնվում է հակառակորդի վերահսկողության ներքո,
- ունենք անխուսափելի մարդկային կորուստներ, խոցված զինտեխնիկա, որոնք իհարկե անհամեմատելի են հակառակորդի կորուստների հետ. բայց դե կորուստը կորուստ է,
-ունենք համազգային կամքի ու աջակցության, «դուխ»-ի ու ոգեղենության անսպասելի ու աննախադեպ աճ,
-ունենք ռեգիոնալ/գլոբալ երկրների (այդ թվում ՌԴ-ի կողմից) շատ զուսպ ու մեր հանրային ընկալման տեսանկյունից անհամարժեք արձագանք,
-ունենք ներքաղաքական կոնսոլիդացման հրապարակային միտում, որի ամենավառ դրսևորումը ՀՀ Նախագահ Ս.Սարգսյանի ու ՀՀ առաջին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի հանդիպումն էր:

Իրավիճակի արձանագրումը հանգեցնում է մեկ միջանկյալ հետևության. պատերազմի ակտիվ փուլում հրադադար է, մենք ձախողել են հակառակորդի առաջխաղացումն ու հակահարվածի նախապատրաստվելիս մեզ կանգնեցրել են:

Այսօր «պատերազմը» դեռևս շարունակվելու է դիվանագիտական/քաղաքական հարթակներում: Ի դեպ, երբեմն դա ավելի բարդ է: Առաջիկայում մենք այցեր ենք ունենալու Մոսկվա: Այնտեղ քննարկման ենթակա տնտեսական հարցադրումներն իրենց տեղը հավանաբար կզիջեն ԼՂ խնդրի շուրջ կարծիքների փոխանակմանը: Օրակարգի կարևոր հարց կդառնա նաև ՀՀ-ի կողմից ինչպես ԵՏՄ, այնպես էլ ենթատեքստում նաև ՀԱՊԿ գործընկերներին ուղղվելիք հարցադրումները՝ կապված սահմանային սրման պարագայում նրանց պահվածքի, որդեգրված պասիվ, անտարբեր, երբեմն էլ խտրական մոտեցումների վերաբերյալ:

Սակայն միայն արտաքին հարթակներին չեն, որ մենք պետք է ուղղենք մեր տարակուսական հարցադրումները: Լինելով գիտակից, պետք է հասկանալ, որ իհարկե մեր սահման պահող զինվորի ու սպայի հաշվին ունենալով ներկա հաջողությունները, առանց՝ երբեմն «ցավոտ փոփոխություններ»-ի, վաղը մենք կարող ենք և առավել մեծ կորուստներ ունենալ՝ ռիսկի տակ դնելով երկրի անվտանգության ապահովումն առհասարակ: Ուստի մենք/պետությունը ունենք մոտեցումների վերախմբագրման լրջագույն անհրաժեշտություն, որի արդյունքում բավարար կամքով ու խոհեմությամբ պետք է նաև կարողանանք իրականացնել երբեմն յուրային որոշ օղակների համար բավական ցավոտ ու հասցեական բարեփոխումներ:

Քառօրյա պատերազմը բավական բան է ջրի երես հանել. հակառակորդի հաջորդ նման փորձի պարագայում մենք կարող ենք ունենալ լրջագույն խնդիրներ, ուստի պետք է հատկապես ներսում լինել կամային ու առավել արդյունավետ:

Կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն․ ուսուցիչներին նոր հնարավորություն է տրվել Հանրայինը հատուկ Թաթայի համերգը հեռարձակեց, որ մոռացվեն ազգային սգի օրերը. Աննա Կոստանյան Պուտինը նոր օրենք է ստորագրել․ ՀՀ-ն և մի շարք այլ երկրներ տվյալներ կփոխանցեն Ռուսաստանին Վաշինգտոնն ու Թեհրանը հավատարիմ են մնում բանակցային գործընթացին. Կատարի ԱԳՆ Ucom-ն աջակցում է Silicon Mountains 2026-ին՝ խթանելով նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումը ՀԱՊԿ-ից Հայաստանի և Ադրբեջանի վերբերյալ հայտարարություն է արվել Իշխանությունը փոխելու կամ պահպանելու հարցը երկրի ներքին ժողովրդավարական գործընթացների մաս է. Մհեր ԱվետիսյանԵթե այն սկսվի, Մոսկվայի արձագանքը կլինի արագ և կարճատև․ Լավրովը զգուշացրել է «Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ումՄեծ խնդիր չեմ տեսնում. ԿԲ նախագահը` ՌԴ-ից կանխիկ գումարի արտահանման արգելքի մասին ՀԱՊԿ-ը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի Աշխատանքն արդյունք պիտի ունենա, եթե չկա, ապա կա երկու տարբերակ` կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Արեգա ՀովսեփյանՌանչպար բնակավայր տանող կամրջի ժամանակավոր վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Քաղաքական գործչին պետք է գնահատել ոչ թե պիտակներով, այլ նրա առաջարկած ծրագրերով. Մհեր ԱվետիսյանԶելենսկին իր թիմի հետ ժամանել է Բեռլին. նա հանդիպումներ կունենա Գերմանիայի կանցլերի, նախագահի, ինչպես նաև Բունդեսթագի նախագահի հետ TRIPP-ի համաձայնագրում «անխոչընդոտ» բառը «թակարդ» է մեր բնակչության համար. Արեգ ՍավգուլյանՏավուշի մարզի Չորթան բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հ1-ի լրատվականը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. թշնամական քարոզ է անում. Դավիթ ՍարգսյանՀանրայինը լուսաբանում է բացառապես ՔՊ-ին, անարգում զոհվածների հիշատակը. Ավետիք ՉալաբյանԲրիտանացի ճանապարհորդը ավարտել է 28 տարի տևած ոտքով շուրջերկրյա արշավը ՔՊ-ի կազմում մարդիկ շատ հեռու են բարոյական նորմերից և բարեվարքությունից. Մենուա ՍողոմոնյանՎաշինգտոնն ու Թեհրանը հավատարիմ են մնում բանակցային գործընթացին. Կատարի ԱԳՆ Գազի գնի 10 տոկոս աճի ազդեցությամբ՝ գնաճը կավելանա ևս 0,8 տոկոսով. ԿԲ նախագահ Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով «Հանրային հեռուստաընկերությունը վերածվել է իշխանական քարոզչամեքենայի»․ Ավետիք ՉալաբյանՕդանավակայանը փակվել է․ Լոնդոնից թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Անընդունելի է զոհվածների հիշատակի օրը համերգ հեռարձակել. Ավետիք Չալաբյան Կարեն Խաչանովը դուրս է եկել Փարիզի «Մասթերսի» երկրորդ փուլ Կրթության ոլորտից հեռացնում են մարդկանց, ովքեր իրենց մեջ կրում են ազգային արժեքներ. Ատոմ ՄխիթարյանԲաքվում Երևանի վերաբերյալ նոր պահանջներ են հնչում․ Փաշազադեի նոր առաջարկը Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղափոխել Ադրբեջանի հետ սահման. ԶԼՄ-ներ Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը«ՀայաՔվե»-ի ակցիան՝ ընդդեմ Հանրային հեռուստաընկերության կողմնակալ քաղաքականությանՓակերից ևս մեկը. արվեստի՞, թե՞ գործարարության և քաղաքականության ակումբ. «Փաստ»Թուրքիայում «Հայկական հարցի» մասին վավերագրական ֆիլմաշար են պատրաստել Կյանքից հեռացել է «Տեներիֆեի» ֆուտբոլիստ Դե Միգելը․ նա երեկ «Տեներիֆե»-«Անդորրա» հանդիպման ժամանակ սրտի կանգ էր տարել Նոր արգելք դատապարտյալների հարազատների համար. Գալյանը մանրամասնել է Ասիայի գավաթը հետաձգվել է գրեթե մեկ տարով ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՆՈՅԵՄԲԵՐԻ).Оգնության միասնական ազդանշանը, միջմայրցամաքային ռմբակոծիչ առաջին աերոստատները. «Փաստ»Հայաստանը կհրաժարվի Ադրբեջանի դեմ հայցերից․ Երևանը հստակեցնում է պայմանը Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում Ոչ մի պետության շահ չպետք է փոխարինի մեր սեփական պատմական գիտակցությանը. Մհեր ԱվետիսյանՈղբերգական վթարից տուժած երեխաներից մեկը դուրս է գրվել. մանրամասներ առողջական վիճակից Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների, մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարումը COP 17-ը ժողովրդի և երկրի բյուջեի վրա շատ ծանր է արժեցել. Աննա ԿոստանյանԱրդյունավետ գործընկերություն հանուն բնության. Team-ը COP17-ում պանելային քննարկում էր կազմակերպելՔննարկվել են Հայաստանի և Մեքսիկայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»Նարեկ Կարապետյանն ու Իրինա Յոլյանը հիվանդանոցում այցելել են Անի Ավետիսյանին. Անուշ Միրզոյան