Հարկադիր կատարողները բռնագանձելու փոխարեն նվիրաբերում են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄեր տեղեկություններով` Հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները նույնպես միացել են Արցախում զոհված զինվորների ընտանիքներին օգնություն հատկացնելու գործընթացին:
Հարկադիր կատարողները զոհված զինծառայողների ընտանիքներին այցելության ընթացքում վերջիններիս իրենց աշխատավարձերից որոշակի գումար են հատկացրել՝ որպես օգնություն: Եզակի դեպքերից է, երբ հարկադիր ծառայության աշխատակցի այցը ինչ-որ բան վերցնելու փոխարեն, հակառակը, օգնություն տրամադրելու գործոնով է պայմանավորված:
Մասնավորապես, հարկադիր կատարման ծառայության ողջ անձնակազմը կամավոր՝ իր մեկ ամսվա աշխատավարձի մի մասը հատկացնում է Արցախի Հանրապետությանը, իսկ մյուս մասը՝ վերջին օրերին ռազմական գործողությունների ընթացքում զոհված քաջորդիների ընտանիքներին, ինչպես նաեւ՝ վիրավորված զինծառայողներին։
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
3
8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում են
4
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
5
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն



