16-ամյա աղջիկը ծեծել է հղի ծանոթուհուն՝ հաղորդագրության համար (տեսանյութ 18+)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՊրիմորյեի շրջանի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել՝ երիտասարդ կնոջ ծեծի կապակցությամբ։ Նախնական տեղեկություններով՝ 16-ամյա անչափահաս աղջիկը դաժան ծեծի է ենթարկել ծանոթուհուն, ով նաեւ հղի է։ Նման դաժան ծեծի պատճառը տուժածի հեռախոսից ուղարկած հաղորդագրությունն է եղել։
Ընդ որում, անչափահասի ընկերուհին նկարահանել է, թե ինչպես է ծեծի ենթարկվում 20-ամյա Ալյոնան։ Ընդ որում, 16-ամյա Մարգարիտան ծեծելիս հայհոյանքների տարափ է թափում աղջկա վրա։
Տեսանյութում նաեւ տղամարդու ձայն է լսվում, ինչից պարզ է դառնում, որ այդ ամենին բազմաթիվ ականատեսներ են եղել, սակայն ոչ ոք չի միջամտել ու օգնել հղի կնոջը։
Բարեբախտաբար, կինը չի տուժել, իսկ 16-ամյա Մարգարիտան ձերբակալված է։
Պատրաստեց Past.am-ը:
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
3
8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում են
4
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
5
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն



