Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցադրում անելու նախադրյալներ չկան. ՌԴ ԱԳՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հնարավոր կարգավորման շուրջ հարցադրումներ անելու նախադրյալներ չկան: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը` մեկնաբանելով Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հարցազրույցը A Haber հեռուստաընկերությանը:
«Հարցազրույցում ևս մեկ անգամ կրկնվել են ռուսական ռազմական ինքնաթիռի նկատմամբ Անկարայի ագրեսիվ գործողությունների վերաբերյալ թուրքական հայտնի պատճառաբանությունները: Միաժամանակ, հերթական անգամ խեղաթյուրվում են ակնհայտ փաստերը: Մեզ հայտնի չէ թուրքական իշխանությունների կողմից հարաբերությունների կարգավորմանն ուղղված որևէ քայլ, ինչպես վստահեցվում է հարցազրույցում»,-նշված է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ, որը տեղադրված է ռուսական գերատեսչության պաշտոնական կայքում:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



