ԱՄՀ-ն նվազեցրել է 2016-17 թթ նավթի գնի կանխատեսումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱրժույթի միջազգային հիմնադրամը նվազեցրել է 2016 և 2017 թվականներին նավթի միջին տարեկան արժեքի վերաբերյալ կանխատեսումը։ Այդ մասին ասվում է միջազգային ֆինանսական ինստիտուտի նոր՝ World Economic Outlook զեկույցում։
Համաձայն ԱՄՀ կանխատեսումների՝ 2016 թվականին նավթի միջին տարեկան գինը մեկ բարելի դիմաց կկազմի 35 դոլար, իսկ 2017 թվականին՝ կհասնի 41 դոլարի։
«Նավթի մեկ բարելի միջին գինը 2015 թվականին կազմել է 50.79 դոլար, ինչը 47.2 տոկոսով քիչ է, քան 2014 թվականին, ֆյուչերսային շուկաների տվյալների հիման վրա 2016 թվականին կանխատեսվող գինը կազմում է 34.75 դոլար, 2017-ին՝ 40.99 դոլար»,- ասվում է ԱՄՀ զեկույցում։
Ըստ այդմ, ԱՄՀ-ն նշում է, որ գները կանխատեսելը բարդ է աշխարհաքաղաքական բարդ իրավիճակի ֆոնին, մասնավորաես՝ Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում։
1
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել



