Իզաբելլա Յայլյանը Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 10-րդն էր
ՍՊՈՐՏՆորվեգիայի Ֆյորդե քաղաքում ընթացող Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում ապրիլի 12-ին կայացել է կանանց 58 կգ քաշային կարգում պայքարը:
Հայաստանն այս քաշային կարգում ներկայացրել է Իզաբելլա Յայլյանը, ով երկամարտի 190 կգ (85+105) արդյունքով գրավել է ընդհանուր հաշվարկի 10-րդ տեղը: Յայլյանը կարողացել է հաջողությամբ կատարել միայն իր առաջին մոտեցումները: Հետագա պատվիրված կիլոգրամները չեն ենթարկվել հայ մարզուհուն։ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել է Ադրբեջանը ներկայացնող, սակայն ազգությամբ բուլղարացի Բոյանկա Մինկովա Կոստովան, ում երկամարտի ընդհանուր արդյունքը եղել է 235 կգ:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



