Հալեպում ջրի և էլեկտրականության մատակարարումը փոքր-ինչ բարելավվել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀալեպում ջրի և էլեկտրականության մատակարարումը նախորդ օրերի համեմատությամբ բարելավվել է: Այս մասին տեղեկանում ենք «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջից:
Հոսանքը միանում է օրական շուրջ 6 ժամ, իսկ ջուրը հասանելի է արդեն շատ շրջաններում: Համացանցային ծառայությունը շարունակում է չգործել: Աղբյուրը տեղեկացրել է, որ անվտանգության առումով իրավիճակը շարունակում է լարված մնալ:
Հուլիսի 27-ի հետմիջօրեին Նայյալ թաղամասի մուտքի մոտ զինված ահաբեկչական խմբավորումների կողմից արձակված հրթիռի պայթյունի հետևանքով մեկ զոհ ու մի քանի վիրավորներ են արձանագրվել: Երեկ գիշեր հրթիռակոծման է ենթարկվել նաև Նոր Գյուղի շրջանը՝ արձանագրելով նյութական վնասներ:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
3
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



