ԱՄՆ-ն տասնյակ ծայրահեղականների է ոչնչացրել Սոմալիում. Պենտագոն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ն ապրիլի 11-12-ը անօդաչու թռչող սարքերից հարվածներ են հասցրել «Աշ-Շաբաբ» ահաբեկչական խմբավորման գրոհայինների ուղղությամբ Սոմալիի հարավում: ТАСС-ի փոխանցմամբ` այս մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Ջեֆ Դևիսը:
Վերջինիս ներկայացրած տեղեկության համաձայն` ամերիկյան գործողությունների արդյունքում ոչնչացվել են մոտ տասը ծայրահեղականներ, որոնք «անմիջական սպառնալիք էին ներկայացնում ԱՄՆ անձնակազմի համար»: Այլ մանրամասներ Պենտագոնի ներկայացուցիչը չի ներկայացրել:
«Աշ-Շաբաբը» արմատական իսլամիստական խմբավորում է, որը կազմավորվել է 2004-ին Սոմալիի տարածքում:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



