Ոչ բոլորին է դուր գալիս Սիրիայի հարցով ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի համագործակցությունը. Քերրի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայում հրադադարի ռեժիմի պահպանումն ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի համագործակցության արդյունք է: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, նա, միաժամանակ, խոստովանել է, որ ոչ բոլորն են իրենց «հարմարավետ» զգում Մոսկվայի եւ Վաշինգտոնի համագործակցությունից, բայց չի հստակեցրել, թե ովքեր են դեմ այդ համագործակցությանը:
«Վերջին շաբաթների ընթացքում մենք կարողացանք նվազեցնել Սիրիայում բռնության մակարդակը եւ մարդասիրական օգնություն ապահովել: Որոշներին դա դուր չի գալիս, բայց դա հաջողվեց իրականացնել ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ զգալի համագործակցության արդյունքում»,- Լոս Անջելեսում միջազգային քաղաքականության հարցերով Խաղաղօվկիանոսյան խորհրդում ունեցած ելույթում ասել է Քերրին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



