ԻՊ-ի զինյալների թիվն ամենացածրն է վերջին երկու տարվա ընթացքում. Պետդեպ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների թիվը ներկայում ամենացածրն է վերջին երկու տարվա ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի առաջին տեղակալ Էնթոնի Բլինկենը՝ ելույթ ունենալով Կոնգրեսի Սենատի հատկացումների կոմիտեում կայացած լսումների ժամանակ:
«Մենք գտնում ենք, որ ԴԱԻՇ-ի զինյալների թիվը մինչեւ ամենացածր մակարդակ է նվազել այն ժամանակվանից, երբ մենք սկսեցինք հետեւել նրանց 2014 թվականին»,- նշել է նա:
Բլինկենը նաեւ պատմել է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային հակահաբեկչական կոալիցիայի հաջողությունների մասին: «Մենք Իրաքում ազատագրել ենք այն տարածքի 40 տոկոսը, որը մեկ տարի առաջ վերահսկում էր ԴԱԻՇ-ը, եւ Սիրիայում՝ 10 տոկոսը»,- ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



